Հաղորդակցում

Հասարակության հետ կառավարության կապի ամրապնդումը և լրատվամիջոցների որակը Հայաստանում բարեփոխումների ներկա գործընթացին աջակցելու կարևոր հայեցակետեր են։ Քաղաքական և տնտեսական փոփոխությունների գործընթացները պետք է մանրակրկիտ ծրագրվեն և հստակորեն հաղորդվեն։

Հայաստանի կառավարության և քաղաքացիների միջև կապը բարելավելու համար ԵՄ խորհրդատվական խումբն աշխատում է պաշտոնյաների հետ՝ աջակցելով նրանց և կիսելով գիտելիքներ։ Սերտ կապի շնորհիվ կապահովվի քաղաքական, հասարակական և տնտեսական բարեփոխումների ավելի լավ ընկալում, իսկ վերջնական արդյունքում՝ ավելի մեծ աջակցություն այդ բարեփոխումներին։ Մասնավորապես, Խումբը Կառավարության աշխատակազմի հետ աշխատում է հետևյալ հարցերի շրջանակներում՝

  • Ռազմավարական հաղորդակցության պլանավորման լավագույն փորձի վերաբերյալ տեղեկատվություն:
  • Վերապատրաստման ծրագրերի միջոցով օպերատիվ հաղորդակցության հմտությունների բարելավում:
  • Ռազմավարական խորհրդատվության միջոցով Հայաստանի լրատվամիջոցների որակի բարելավում: