ԵՄ-Հայաստան հարաբերություններ
Հայաստանը և Եվրոպական միությունն իրենց համատեղ գործունեությամբ նպատակ ունեն՝
- Խթանելու ժողովրդավարությունը և արդյունավետ կառավարումը,
- Ամրապնդելու էներգետիկ անվտանգությունը,
- Խթանելու պետական կառավարմանոլորտի բարեփոխումները և միջավայրի պաշտպանությունը,
- Խրախուսելու տարբեր երկրների ժողովուրդների ներկայացուցիչների միջև շփումները,
- Նպաստելու տնտեսական և սոցիալական զարգացմանը,
- Առաջարկելու հավելյալ ֆինանսավորում սոցիալ–տնտեսական անհավասարության նվազեցման նուղղված նախագծերի համար,
- Ամրապնդելու կայունությունը:
Պատմություն
Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցությունը զգալիորեն ամրապնդվել է1999 թ-ից վեր, երբ երկու կողմերի միջև ստորագրվեց Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը (ԳՀՀ): Եվրոպական միությունը շարունակաբար աջակցել է երկրում երկարաժամկետ բարեփոխումների նախաձեռնություններին, իսկ ներկայումս աջակցությունը շարունակվում է Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) և Արևելյան գործընկերության խողովակներով։
Երբ Եվրոպական միությունը մեկնարկեց Եվրոպական հարևանության քաղաքականությունը 2004թ., Հայաստանն անմիջապես ընդգրկվեց այս քաղաքականության շրջանակներում։ Եվրոպական հանձնաժողովը և Հայաստանի կառավարությունը քննարկել են ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագիրը (ԵՀՔ ԳԾ), որն ընդունվել է 2006թ. վերջին։ Հիմնված լինելով Գործընկերության և համագործակցության համաձայնագրի վրա, որով դեռևս կարգավորում են Հայաստանի հարաբերությունները Եվրոպական միության հետ, այն սահմանում է Հայաստանի հետ համագործակցության շրջանակը բարեփոխումներ պահանջող առանցքային ոլորտներում։ 2009 թ. մայիսին մեկնարկած Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) նախատեսում է՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները նոր հարթություն տեղափոխելու հավակնոտ շրջանակ։
2010թ. հուլիսին Հայաստանը և Եվրոպական միությունը բանակցություններ սկսեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ, որը համագործակցության առավել խոր մակարդակ է ենթադրում։ Այս համաձայնագիրն ընդգրկում է ավելի լայն շրջանակ, քան Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, և ճանապարհ է հարթում ազատ առևտրի գոտու համար։ Այն ընդունելուց անմիջապես հետո Հայաստանը հնարավորություն կստանա աստիճանաբար ինտեգրվել Եվրոպական միության տնտեսությանը և օգտվել Եվրոպական միություն ճամփորդելու արտոնություններից`՝ մուտքի արտոնագրի տրամադրման կարգի ազատականացման միջոցով։