Մարդու իրավունքներ

Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդումն առանձնացվել է որպես գերակայություն Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության շրջանակներում։

ԵՄ խորհրդատվական խումբը սերտորեն համագործակցում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Խումբն աջակցում է՝

  • Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ամրապնդմանը՝ Փարիզյան սկզբունքների համաձայն:
  • Մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովմանը:
  • Հայաստանի քաղաքական և կրթական կառույցների, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների հետ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակմանը և Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակման խորհրդատվական գործընթացի խթանմանը:
  • Խոշտանգումների կանխարգելման ամրապնդմանը, մասնավորապես, աջակցելով Մարդու իրավունքների պաշտպանին, Խոշտանգումների դեմ ՄԱԿ–ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ նախատեսված Ազգային կանխարգելիչ մեխանիզմի աշխատանքը պլանավորելու և կազմակերպելու հարցում։