Արդարադատություն և ազգային անվտանգություն

ԱԱԱ ոլորտում ԵՄ–ի և Հայաստանի առջև ծառացած ընդհանուր մարտահրավերներն են` արդարադատության իրականացումը, պատժի շղթան, միգրացիան, կազմակերպված հանցավորության կանխումը և դրա դեմ պայքարը, կոռուպցիան, թրաֆիքինգը և ահաբեկչության դեմ պայքարը, ինչպես նաև միջսահմանային բնույթի այլ լուրջ հանցագործություններին առնչվող խնդիրներ։

Այս ոլորտում ԵՄԽԽ–ն համագործակցում է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ոստիկանության, Միգրացիոն պետական ծառայության և սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների հետ։

Մասնավորապես, ինչ վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդին և ՀՀ ոստիկանությանը, ԵՄ խորհրդատվական խումբը՝

  • տրամադրում է խորհրդատվություն համապատասխան ոլորտների ռազմավարությունների մշակման ընթացքում` համապատասխանեցնելով դրանք ԵՄ լավագույն գործելակերպին,
  • ակտիվորեն համագործակցում է ՀՀ պետական մարմինների հետ՝ օրենսդրությունը ԵՄ և միջազգային չափանիշներին ու լավագույն գործելակերպին համապատասխանեցնելու շուրջ,
  • օժանդակում է բարեփոխումներ իրականացնելու և աշխատակազմի մասնագիտական կարողությունները կատարելագործելու ՀՀ կառավարության ջանքերին,
  • աջակցում է Հայաստանի իշխանություններին՝ իրենց նախագծերն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցներն ու ֆինանսավորումն ընտրելու գործում: