Միգրացիա
1990-ականների սկզբին անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանի առջև ծառացան արտագաղթի զգալի հոսքերի, Ադրբեջանի հետ զինված հակամարտության հետևանքով էթնիկ հայերի հարկադրված ներգաղթի և տնտեսական պատճառներով առաջ եկած միգրացիայի խնդիրները: Ուստի, զարմանալի չէ, որ միգրացիայի և ապաստանի հարցերի կառավարումը Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի (ԵՀՔ ԳԾ) կարևոր բաղկացուցիչ տարրերից է:
Եվրոպական միության և Հայաստանի միջև համագործակցության նպատակն է ստեղծել այնպիսի միգրացիոն իրավիճակ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և մարդկային կայուն զարգացմանը՝ապահովելով մարդկանց իրավունքների ու շահերի պաշտպանությունը։ Միգրացիոն իրավիճակի բարելավմանը նպաստող Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, որոնք կօժանդակեն օրինական միգրացիայի, աշխատուժի շարժունակության և վերադարձի հնարավորությունների ավելացմանը, անօրինական միգրացիայի արդյունավետկանխարգելմանն ու վերահսկմանը, հետևյալն են` «Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի» և դրա իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի հաստատումը, 2011թ. հոկտեմբերի 27-ին Եվրոպական միության և Հայաստանի միջև Շարժունակության շուրջ գործընկերության համաձայնագրի ստորագրումը, Եվրոպական միության և Հայաստանի միջև մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի պարզեցման և անօրինական միգրանտների հետընդունման(ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի շուրջ բանակցությունների մեկնարկը (այն ակնկալվում էր 2011թ. դեկտեմբերին):
Ներկայումս ԵՄ խորհրդատվական խումբը օժանդում է Հայաստանի Հանրապետությանը հետևյալ հարցերում՝
- Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի մոնիտորինգ և իրականացման վերաբերյալ խորհրդատվություն,
- Եվրոպական միության և Հայաստանի միջև Շարժունակությանշ ուրջ գործընկերության համաձայնագրին նպաստող Եվրամիության կողմից ֆինանսավորվող օժանդակման ծրագրի տեխնիկական առաջադրանքի մշակում,
- Խորհրդատվության տրամադրում Միգրացիոն պետական ծառայությանը՝ վերջինիս լիազորված միգրացիայի կառավարման համակարգումը իրականացնելու հարցում:
