Տեսլական և առաքելություն

ԵՄ Խորհրդատվական խումբը պետք է օժանդակի Հայաստանի իշխանություններին Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների, կնքմանև իրականացմանգործընթացի նախապատրաստման, այդ թվումԽորը և համապարփակ ազատ առևտրի գոտու(ԽՀԱԱԳ)ստեղծման ընթացքում: ԵՄԽԽ-նՀայաստանի նախագահի աշխատակազմին և այլ պետական կառույցներին տրամադրում է խորհրդատվություն իրավական, ժողովրդավարական, տնտեսական և ինստիտուցիոնալ քաղաքականության վերաբերյալ։ Ծրագրի անուղղակի շահառուներն են ՀՀ տարբեր մարմինները, հասարակականգործընկերներն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։

ԵՄ խորհրդատվական խումբը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի կողմից իրականացվող ծրագիր է: Խորհրդատվական խմբի Խորհուրդը, որի համանախագահներն են Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ՀՀ Նախագահի աշխատակազմը և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը, ծրագրի վերահսկիչ մարմինն է:   

Լավագույն գործելակերպի փոխանակում

ԵՄ խորհրդատվական խումբը պետք է ապահովի Եվրոպական միության լավագույն գործելակերպի և բարեփոխումների փորձի փոխանցումը  Հայաստանի իշխանություններին։ Սա կնպաստի  քաղաքական կուրսի մշակման գործընթացին, ներառելով քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունները, ծրագրերի մշակումը և դրանց հետագա իրականացումը։ Խումբը նաև թույլ կտա արդյունավետորեն օգտագործել Պետական կառավարման մարմինների համապարփակ զարգացման ծրագիրը և տեխնիկական օժանդակության մյուս գործիքներ` Թվինինգը, ԹԱՅԵՔՍ–ը և ՍԻԳՄԱ–ն։

ԵՄ խորհրդատվական խումբը կաջակցի Եվրոապական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրի (ԵՀՔ ԳԾհետագա իրականացմանը, մասնավորապես Հայաստանի իշխանությունների և Եվրոպական հանձնաժողովի ծառայությունների միջև ընդլայնված երկխոսության միջոցով։ Քաղաքականության խորհրդատվության հիմնական ոլորտներն են՝

  • Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանում և ժողովրդավարական կառույցների ամրապնդում:
  • Աջակցություն արդարության, ազատության և անվտանգության ոլորտի բարեփոխումներին:
  • Հայաստանի տնտեսական ինտեգրումը Եվրոպական միության ներքին շուկային:

Առավել սերտ հարաբերություններ

Եվրոպական միությունը ձգտում է սերտացնել Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք ավելին կլինեն քան պարզապես համագործակցություն`աստիճանաբար զարգացնելով տնտեսական համագործակցությունը և խորացնելով քաղաքական կապեր ընդլայնված երկխոսության միջոցով: Այս ամենի արդյունքում Հայաստանը կկարողանա մասնակցել Եվրոպական միության քաղաքականությանը և ծրագրերին։ Հայաստանը և Եվրոպական միության անդամ պետությունները ճանապարհ են հարթում մարդկանց տեղաշարժի ապահովման համար։ Այս հեռանկարն իրականություն դարձնելու համար Հայաստանը սկսել է բարեփոխումների իրականացման փուլը։